Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Օսկանյանը խոսում է ստելուց

Օսկանյանը խոսում է ստելուց
20.12.2013 | 15:59

«Մենք միասին աշխատել ենք նախարար տարիներին և նաև դժվարություններով ենք անցել: Բայց քաղաքական գործիչներն ունեն մի սկզբունք` հնարավոր է իրականությունը չասել, բայց պետք չէ ստել: Ես ինձ խաբված եմ զգում` որպես պատգամավոր, բայց հատկապես որպես ՀՀ քաղաքացի: Ինչո՞ւ, որովհետև այս ամբիոնից դուք բազմիցս հերքել եք, որ Հայաստանի համար գազի գինը չի բարձրացել: Բայց ակնհայտ է, որ տարիների ընթացքում ՀՀ-ն պարտք է կուտակել՝ 300 մլն դոլար, որի կեսը, դուք ասում եք, Ռուսաստանն է տալու, կեսն էլ մենք ենք տալու: Փաստ է, որ Ազգային ժողովը պետք է հավանություն տար պարտքի կուտակմանը, բայց դուք չեք եկել, չեք ներկայացրել մեզ, ավելին` հերքել եք գազի գնի բարձրացման մասին հարցերը: ՈՒ հիմա եկել եք ու ուզում եք, որ ԱԺ-ն վավերացնի այս գործարքը, այսինքն՝ մեզ ուզում եք մասնակից դարձնել մի գործարքի, որի մասին մեզ անգամ տեղյակ չեք էլ պահել»,-այսօր ԱԺ քննարկումների սրությունն այնքան մեծ էր, որ լռության ուխտը խախտեց անգան ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, չհամաձայնելով Օսկանյանի դիտարկումների հետ, ասաց. «Այն ժամանակ խնդիր դրվեց, որ պետք է բարձրանա, բանակցություններն ավարտվեցին, և նոր ներկայացրեցինք ձեզ: Թաքցնելու խնդիր չունենք, ուղղակի գնում էր բանակցային գործընթաց: Այդ պարտքը կուտակվել է 2011-ից»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ